Գերմանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանաի ազգային հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվել է նաև Լևերկուզենի «Բայեր»-ը:
Այդ մասին հայտարարել է «Բայեր»-ի նախագահ Վոլֆգանգ Հոլցհոյզերը:
«Մեզ առաջարկում էին ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերը, բայց այդ գործարքի արժեքը շատ բարձր էր մեզ համար: «Բայեր»-ը, ի տարբերություն այլ ակումբների, իրեն չի կարող նման ծախսեր թույլ տալ»:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Շախտյոր»-ից Դորտմունդի «Բորուսիա» է տեղափոխվել 27.5 մլն եվրոյի դիմաց: