Saturday, 27 06 2026
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները

Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ

Իսպանիայի կառավարությունը թույլ չի տա թագավորության նավահանգիստներ մտնել այն նավերին, որոնք զենք են տեղափոխոմ Իսրայել։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը TVE հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նա հաստատել է, որ Մադրիդն արդեն մերժել է մեկ նավի մուտքը:

«Մենք չենք ցանկանում նպաստել պատերազմին։ Մենք ցանկանում ենք մշտական ​​և անհապաղ հրադադար, ինչպես նաև բոլոր պատանդների ազատ արձակում և հումանիտար օգնության անհապաղ ստացում… Մերձավոր Արևելքն ավելի շատ զենքի կարիք չունի», – Ալբարեսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

«Մենք թույլ չենք տա մուտք գործել (խմբ․՝ Իսպանիայի նավահանգիստներ), եթե նավն Իսրայել է ուղևորվում զենքով», – հավելել է ԱԳ նախարարը:

Փետրվարին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Իսրայելին աջակցող երկրների իշխանությունները պետք է այլևս նրան չխնդրեն խուսափել Գազայի հատվածում քաղաքացիական զոհերից։ Բորելի խոսքով՝ նրանք պետք է իրենք սկսեն գործել, օրինակ՝ սահմանափակեն զենքի մատակարարումները։

Իսպանիայի կառավարությունը վստահեցրել է, որ 2023 թվականի հոկտեմբերին Մերձավոր Արևելքում իրադրության սրման պահից ի վեր Իսրայել զենքի արտահանման նոր լիցենզիաներ չի տրամադրել և մտադիր չէ դա անել, մինչև իրադրությունը չկարգավորվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում