Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անչափ ուրախ էր Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում կայացած «Այնտրախտ»-ի դեմ խաղից հետո:
Յուրգեն Կլոպի սաները 2:1 հաշվով առավելության են հասել Ֆրանկֆուրտի թիմի նկատմամբ, իսկ Հենրիխը դուբլի հեղինակ է դարձել:
«Հիանալի եմ զգում Դորտմունդում: Ուրախ եմ` թիմիս կազմում առաջին գոլը խփելու կապակցությամբ: Ավելի շատ ուրախացա, երբ հեղինակեցի երկրորդ գոլը: Ընդհանուր առմամբ, հիանալի խաղ ցուցադրեցինք: Սակայն դեռևս պետք է կատարելագործենք մեր խաղը»,- ասել է Մխիթարյանը: