Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, խոսելով ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին, նշել է, որ Ֆաբիո Կոենտրաուն որոշել է մնալ «Ռեալ»-ում:
«Ես դեռ չգիտեմ` ինչ կլինի մինչև վաղը: Դեռևս հստակություն չկա նորեկների կամ գնացողների հարցում:
Մեկ բան հստակ է, այնուամենայնիվ: Ֆաբիո Կոենտրաուն որոշել է մնալ «Ռեալ»-ում: Բոլորս գոհ ենք այս որոշումից»,- նշել է Անչելոտին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոենտրաուն ցանկություն էր հայտնել հեռանալ «Ռեալ»-ից, որտեղ իրեն երջանիկ չէր զգում: