Հայտնի է դարձել, թե ինչ է լինելու «Օսկարի» արարողության տոնական սեղանին, հայտնում է styler.rbc.ua-ն: Կիրակի օրը, փետրվարի 26-ին, կսկսվի «Օսկարի» տոնահանդեսը, որը տեղի կունենա մրցանակաբաշխության արարողությունից հետո:
Բացի ավանդական ուտելիքներից, հյուրերին կհյուրասիրեն նաև ուտելի ոսկով ադիբուդիով և սև տրյուֆելի փոշիով պատված կաթնաշոռային բուլկիներով:
«Դա կլինի յուրահատուկ գիշեր: Պարահանդեսի ամեն 8 վայրկյանը մեկ կբացվի շամպայնի շիշ: Ընդամենը մենք կմատուցենք 1200 շիշ ըմպելիք: Դրա համար անհրաժեշտ կլինի 15 հազար բաժակ»,- ասել է շամպայն ընտրողների ընկերության ներկայացուցիչը: