Փետրվարի 1-ի առավոտյան Մոկսվա-Երևան չվերթն իրականացնող Boeing-737 ինքնաթիռը չի կարողացել հասնել նշանակման վայր: Ինչպես հաղորդում է rusarminfo.ru կայքը, ինքնաթիռը պատրաստվել է թռիչքի, երբ օդաչուն հայտնել է կրիտիկական վիճակի մասին:
Տեղեկատվության համաձայն՝ թռիչքը չեղարկվել է ինքնաթիռի թևի հետին մասում գտնվող փականի անսարքության պատճառով: Չվերթի ուղևորների համար հատկացվել է այլ օդանավ: Շերեմետևո օդանավակայանի տեխնիկական ծառայությունը ստուգում է ինքնաթիռը:
Եթե օդաչուն չնկատեր ինքնաթիռի անսարքությունը և իրականացներ չվերթը, աղետն անխուսափելի կլիներ: