Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը հայտարարել է, որ չի խուսափում մրցակցությունից թիմի հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար: Հոլանադացի ֆուտբոլիստը հայտնել է, որ հավատում է սեփական ուժերին:
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է հավատա իր ուժերին և չխուսափի պայքարից` հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար: Ես իսկապես ցանկանում եմ խաղալ Մարիո հետ: Նա շատ ուժեղ ֆուտբոլիստ է:
Նախորդ մրցաշրջանում մեր թիմի առավելություններից մեկն այն էր, որ առանձքային ֆուտբոլիստների բացակայությունը չէր թուլացնում մեր խաղը»,- նշել է Ռոբենը:






































