Կահիրեի Ռաբիա Ալ-Ադաուիա հրապարակից ոչ հեռու գտնվող Ալ-Իման մզկիթում գտնվում է շուրջ 260 ինքնությունը չպարզված մարմին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցչին:
Գործակալությունը նշում է, որ դրանք չեն հաշվվել Եգիպտոսի իշխանությունների կողմից՝ բախումների զոհերի վիճակագրությունը կազմելիս:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եգիպտոսում բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 500-ը: