«Ռոմա»-ն մտադիր է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի կիսապաշտպան Նանիի հետ, հայտնում է Goal.com-ը:
Ֆուտբոլիստի տրանսֆերը թիմի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիայի անձնական նպատակն է:
Հարկ է նշել, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է բաց թողնել խաղացողին, եթե համապատասխան առաջարկ ստանա: