Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Ժերվինյոն կարիերան կշարունակի Հռոմի «Ռոմա»-ում:
Լոնդոնյան ակումբը իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է 26-ամյա խաղացողի տեղափոխության մասին: Տրանսֆերի արժեքը չի նշվում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ժերվինյոն «Ռոմա»-ի հետ քառամյա պայմանագիր կկնքի ու կվաստակի տարեկան 2,7 մլն եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք, որ Ժերվինյոն «Արսենալ» էր տեղափոխվել «Լիլ»-ից 2011 թվականին:









































