Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսպաաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրեթե վերականգնվել է վնասվածքից և միացել ընդհանուր խմբին: Հենրիխը դեռ չի մարզվում ամբողջական ծրագրով, բայց աստիճանաբար ավելի է մոտենում խաղադաշտ վերադառնալու պահը:
«Հուսով եմ՝ շուտով ամբողջական ծրագրով կմարզվեմ: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ խաղադաշտ վերադառնալու: Ոտքս այլևս չի ցավում:
Իհարկե, վնասվածքի համար ավելի հարմար ժամանակներ կան, բայց ոչինչ չես կարող փոխել»,- հայտարարել է Մխիթարյանը:








































