Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը կոչ է արել խաղընկերներին ավելի կենտրոնացած լինել խաղերի ժամանակ:
«Մենք չափազանց շատ ենք սխալվում, ինչը պայմանավորված է անուշադրությամբ: Ավելի ուժեղ թիմերի դեմ պայքարում մենք դա չենք կարող թույլ տալ, այլ կերպ նրանք կօգտագործեն մեր սխալները մեր դեմ»,- ասել է Կրոսը:
Հիշեցնենք` «Ռեդեն»-ի դեմ խաղից հետո Գվարդիոլան հայտարարել էր, որ «Բավարիա»-ն պետք է կատարելագործի իր խաղը: