«Բարսելոնա»-ի պաշտպան Դանիել Ալվեսը վստահ է, որ թիմի երկու հարձակվողների` Լիոնել Մեսսիի և Նեյմարի միջև խնդիրներ չեն լինի:
Հարկ է նշել, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ համամիտ են ոչ բոլոր մասնագետները: Ոմանք կարծում են, որ Մեսսին և Նեյմարը չեն կարող հանդես գալ նույն թիմում և խնդիրներ կունենան:
«Մարդիկ հուզմունք են ապրում, երբ խոսում են Մեսսիի և Նեյմարի մասին: Սակայն ի՞նչ խնդիրներ կարող են ծագել, երբ խոսք է գնում երկու հիանալի անհատների մասին: Խնդիրներ կունենան մեր թիմի հակառակորդները»,- ասել է Ալվեսը: