Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը վստահ է, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեծ ներուժ ունի և հաջողությունների կհասնի մարզչական գործունեության ընթացքում:
« Զիդանն օժտված է բոլոր որակներով` գերազանց մարզիչ դառնալու համար:
Եթե մարզիչը կարճ ժամանակահատվածում թիմը հաջողության է հասցնում եվրագավաթներում՝ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող, ապա նա մեծ հաջողությունների կհասնի: Զիդանը գերազանց մասնագետ կլինի»,- Sport-ը մեջբերում է Բուֆոնի խոսքերը:









































