Բրազիլիայի հավաքականը ջախջախիչ` 5:0 հաշվով առավելության է հասել Բոլիվիայի ընտրանու նկատմամբ` աշխարհի 2018 թվականի առաջնության Հարավային Ամերիկայի գոտու ընտրական մրցաշարում:
Արդեն առաջին խաղակեսում բրազիլացիները 4 անգամ գրավել են մրցակցի դարպասը:
Այդպիսով, բրազիլացիները 9 խաղում 18 միավոր են վաստակել և մրցաշարային աղյուսակում զիջում են միայն Ուրուգվայի ընտրանուն, որն իր ակտիվում 19 մաիվոր է գրանցել: Բոլիվիան 7 միավորով 8-րդն է:
Բրազիլիա-Բոլիվիա` 5:0
1:0 Նեյմար (11’), 2:0 Կոուտինյո (26’), 3:0 Լուիս (39’), Ժեզուս (44’), Ֆիրմինո (75’)






































