«ԲՄԱ-Խաբարովսկ»-ի հայազգի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը ճանաչվել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 15-րդ տուրի լավագույն մարզիչ:
«Ալեքսանդր Գրիգորյանն, ինչպես միշտ, ճիշտ կողմնորոշվեց: Նա մեկնարկային կազմում ընդգրկեց Ռուսլան Կորյանին, ով գոլ խփեց: Ընդմիջումից հետո Կորյանին փոխարինեց Լեսկանոն: Նա էլ խփեց թիմի հաղթական գոլը:
Պատկերացրեք, թե որքան լավ մարզիչ պետք է լինես և որքան լավ ճանաչես սաներիդ, որ կարողանաս այդքան արդյունավետ ղեկավարես նրանց»,- գրում է onedivision կայքը:
Հիշեցնենք, որ 15-րդ տուրում «ԲՄԱ-Խաբարովսկը» 2:1 հաշվով առավելության է հասել Աստրախանի «Վոլգար»-ի նկատմամբ: