Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին խոսել է Իտալիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում կայացած «Ինտեր»-ի հետ հանդիպման մասին:
«Մենք աստիճանաբար բարելավում ենք մեր խաղը: Իհարկե, մրցաշրջանի ընթացքում լինում են ժամանակներ, երբ ամեն ինչ չի գնում ըստ ծրագրվածի, սակայն մենք այս պահին ճիշտ ուղղու վրա ենք:
«Ռոմա»-ի նպատակն է հաղթել յուրաքանչյուր խաղում: Մենք պետք է քրտնաջան աշխատենք, որպեսզի արդարացնենք երկրպագուների սպասելիքները», – ասել է Սպալետին:
Հիշեցնենք, որ «Ռոմա»-ն հաղթանակ էր տոնել «Ինտեր»-ի նկատմամբ 2:1 հաշվով:








































