Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն զայրացել է, երբ «Լաս Պալմաս»-ի դեմ հանդիպման 72-րդ րոպեին թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը փոխարինել է իրեն:
Քրիշտիանուն չի կարողացել զսպել զգացումները և` արդեն պահեստայինների նստարանից անպարկեշտ խոսքեր է հասցեագրել Զիդանին: Մինչ այդ գլխավոր մարզչի օգնականները փորձել են հանգստացնել նրան:
Հիշեցնենք, որ խաղի ավարտից հետո Զիդանը հայտարարել է, թե փոխարինել է Ռոնալդուին` նրա ուժերը Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղի համար պահպանելու նպատակով: