Կատալոնական «Բարսելոնա»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտին այսօր կայացած մարզման ընթացքում վնասվածք է ստացել:
Նշվում է, որ «Բարսելոնա»-ի մարզման ընթացքում ստացած վնասվածքի պատճառով Ումտիտին ստիպված կլինի բաց թողնել Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Ատլետիկո»-ի հետ տնային հանդիպումը:
Նշենք, որ «Բարսելոնա» – «Ատլետիկո» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի ժամանակով 23:55-ին:








































