Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանն ունի 4 միավոր:
Աղյուսակը 6 միավորով գլխավորում է գրոսմայստեր Սիմեն Ագդեստեյնը (Նորվեգիա):
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը: