ՊՍԺ-ն 1.5 մլն եվրոյով կբարձրացի թիմի պաշտպան Տիագո Սիլվայի տարեկան աշխատավարձը, եթե վերջինս հրաժարվի տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:
Այդպիսով՝ բրազիլացին ֆրանսիական թիմում կստանա 11 մլն եվրո: Այդ մասին տեղեկացնում է Selecao Brasileira-ն հղում կատարելով L’Equipe հանդեսին:
Նշենք, որ կատալոնական թիմը նոր կենտրոնական պաշտպան է փնտրում, և Տիտո Վիլանովան այդ դերում ցանկանում է տեսնել Տիագո Սիլվային:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին հայտարարել է , որ չի պատրաստվում բաժանվել Տիագոյից: