Ինչպես հայտնի է, ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը կխնդրի կազմակերպության գործադիր կոմիտեի ներկայացուցիչներին որոշում կայացնել 2022 թվականի Մունդիալը ձմռանն անցկացնելու հարցի շուրջ: Հիշեցնենք, որ մրցաշարը պետք է անցկացվի Քաթարում, որտեղ օդի ջերմաստիճանն ամռան ամիսներին կարող է հասնել 50 աստիճանի: Այսօր` հուլիսի 18-ին, այդ գաղափարին դեմ է հանդես եկել Անգլիայի Պրեմիեր Լիգան:
«Մեր դիրքորոշումն անփոփոխ է մնում: Աշխարհի առաջնության անցկացման հեռանկարը անցանկալի է եվրոպական ֆուտբոլի համար»,- նշվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ղեկավարությունը դեմ է նման քայլին, քանի որ այն կարող է լուրջ վնաս հասցնել մրցաշարին` երեք մրցաշրջանների ընթացքում և ազդեցություն թողնել հեռուստատեսային պայմանագրերի վրա: