Հայաստանի հավաքականի կիսապաշտպան և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանը լքել է հավաքականի ճամբարը և բուժման համար վերադարձել է Մանչեսթեր: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ֆուտբոլիստը:
«Սիրելի երկրպագուներ, շնորհակալ եմ ձեր բոլոր հաղորդագրությունների և աջակցության համար: Շատ եմ գնահատում այն հանգամանքը, որ անհանգստանում եք ինձ համար: Հիմա ես բուժման համար վերադարձել եմ Մանչեսթեր և հույս ունեմ շատ շուտով լավ մարզավիճակում վերադառնալ:
Հայաստանի ազգային հավաքականի իմ խաղընկերներին հաջողություն եմ մաղթում աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակներում Դանիայի հետ մեկնարկային խաղում: Որպես հավաքականի ավագ ես ինչպես միշտ ակնկալում եմ վճռականություն և պայքարելու մեծ ցանկություն: Ես հոգով ու սրտով կլինեմ հավաքականի հետ»,- գրել է Մխիթարյանը:








































