Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության մասին:
«Կարծում եմ՝ Չեմպիոնների լիգայում բոլոր խմբերն են դժվար: «Ռեալ»-ին հզոր մրցակիցներ են բաժին հասել, և կասկած չկա նրանում, որ մենք դժվար հանդիպումներ ենք անցկացնելու:
«Ռեալ»-ը լավատեսորեն է տրամադրված մեկնարկած մրցաշրջանում: Հուսով ենք, որ կկարողանանք նվաճել բոլոր գավաթները», – ասել է Բեյլը:
Նշենք, որ «Ռեալ»-ի մրցակիցները Չեմպիոնների լիգայի F խմբում Դորտմունդի «Բորուսիա»-ն, պորտուգալական «Սպորտինգ»-ը և «Լեխիա»-ն են:









































