Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն նշել է իր կարծիքով Եվրոպայի 2016 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստի անունը:
«Պեպեն հիանալի մրցաշրջան անցկացրեց: Հնարավոր է՝ դա նրա կարիերայի լավագույն մրցաշրջանն էր: Պեպեն լավագույնն էր Պորտուգալիայում և լավագույններից մեկը՝ «Ռեալ»-ում:
Ուրախ եմ, որ նա հայտնվեց «Եվրո 2016»-ի խորհրդանշական հավաքականում, սակայն կարծում եմ՝ նա մրցաշարի լավագույն ֆուտբոլիստն էր», – ասել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ «Եվրո 2016»-ի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանը:








































