Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դորտմունդի «Բորուսիա»-ն ընկերական խաղում 4:1 հաշվով առավելության հասավ թուրքական «Բուրսասպոր»-ի նկատմամբ:
Գերմանական հեղինակավոր Kicker պարբերականն անդրադարձել է Հենրիխի խաղին.
«Մխիթարյանի և Օբամեյանգի ջանքերի շնորհիվ Լևանդովսկին բացեց խաղի հաշիվը: «Բորուսիա»-ի մարզաշապիկով իր առաջին գոլը խփեց Օբամեյանգը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Մխիթարյանը կրկին ցուցադրեց իր վարպետությունը:
Չնայած, որ հայազգի ֆուտբոլիստը շատ կարճ ժամանակահատված է անցկացրել «Բորուսիա»-ում, հիանալի է համագործակցում խաղընկերների հետ: Դորտմունդի 10 համարն առաջին գոլը խփելու հնարավորություն տվեց Օբամեյանգին` գերազանց անցումից և փոխանցումից հետո»: