Դորտմունդի «Բորուսիա»-ն շարունակում է ուժերը չափել թուրքական «Բուրսասպոր»-ի հետ:
Գերազանց առաջին խաղակեսից հետո Մխիթարյանը փոխարինվեց: «Բորուսիա»-ն հակառակորդի նկատմամբ առավելության է հասնում 0:2 հաշվով: 12-րդ րոպեին Մխիթարյանի` գլխով կատարած հարվածը ետ մղեց դարպասապահը, և վրա հասած Լևանդովսկին բացեց հաշիվը:
45-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո հաշվի տարբերությունը կրկնապատկեց Օբամեյանգը:
Այսպիսով` Մխիթարյանը երկրորդ խաղն անընդմեջ հիանալի տպավորություն է գործում` խաղադաշտում անցկացնելով 45-րոպե: