Միլանի «Ինտեր»-ը կարող է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Մարտին Մոնտոյայի տրանսֆերը:
Եթե «ներաձուրիներ»-ը չկարողանան թիմ հրավիրել «Յուվենթուս»-ի պաշտպան Մաուրիսիո Իսլային, ապա միլանցիներն իրենց ուշադրությունը կսևեռեն 22-ամյա իսպանացուն: Մոնտոյան կարող է փոխել իր ակումբային գրանցումը, քանի որ բավարար խաղաժամանակ չի ստանում կատալոնական թիմում՝ մրցակցելով Դանի Ալվեսի հետ:
Բացի այդ հաղորդվում է, որ «Ինտեր»-ը հետաքրքրվում է նաև Գրեգորի վան դեր Վիլի և Դարիլ Յանմատայի ծառայություններով:








































