Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում ռինգ դուրս եկավ Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը: 64 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը մրցակցեց վենեսուելացի Լուիս Մարտին Արկոնի հետ: Բաչկովը հաղթեց 2:1 հաշվով:
Առաջին ռաունդում Բաչկովը նոկդաունի ենթարկվեց, բայց կարողացավ շարունակել պայքարը: Այնուհետև նա շտկեց իրավիճակն ու երեք ռաունդի արդյունքում հաղթեց մրցակցին:
Հիշեցնենք, որ այսօր 56 կգ քաշային Արամ Ավագյանը հաղթանակով մեկնարկեց՝ 2:1 հաշվով պարտության մատնելով 20-ամյա ճապոնացի Արաշի Մորիսակային: