Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն առաջին պաշտոնական հարցազրույցն է տվել որպես Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտոբլիստ: Հենրիխը պատասխանել է ակումբի պաշտոնական ալիքի թղթակցի հարցերին:
«Ես ցանկանում էի քայլ առաջ կատարել: Գիտեմ, որ «Բորուսիա»-ն մեծ ակումբ է, որը հիանալի ֆուտբոլիստներ և շատ լավ մարզիչ ունի:
Երբեք նման զգացողություններ չէի ունեցել, ինչպիսին ունեցա Դորտմունդում խաղալիս: «Բորուսիա»-ն հիանալի երկրպագուներ ունի և ես հուսով եմ, որ կզգամ նրանց աջակցությունը ակումբի մարզաշապիկով խաղալու ժամանակ:
Նպատակ ունեմ «Բորուսիա»-ին օգնել հաղթել յուրաքանչյուր խաղում»:








































