Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը որոշել է մասնակցել Ռիոյում կայանալիք 2016թ. Օլիմպիական խաղերին: Այս մասին հայտարարել է Իսպանիայի թենիսի ֆեդերացիան:
Նադալը պայքարելու է բոլոր երեք մրցաձևերում: Հիշեցնենք, որ նա վնասվածքի պատճառով բաց է թողել «Մեծ սաղավարտ»-ի երկու մրցաշար՝ «Ռոլան Գարոս»-ն ու «Ուիմբլդոն»-ը: Նա երկու ամիս շարունակ ապաքինվում էր:
Հավելենք, որ զուգախաղում Նադալի հետ հանդես է գալու Մարկ Լոպեսը, ով հունիսին հաղթող է ճանաչվել «Ռոլան Գարոս»-ի զուգախաղում:
Օլիմպիական խաղերին մասնակցելու է նաև աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, իսկ ահա Ռոջեր Ֆեդերերը վնասվածքի պատճառով բաց է թողնելու ստուգատեսը: