«Ռանդերս»-ի գործադիր տնօրեն Յակոբ Նիլսենը հայտարարել է, որ այս մրցաշարի ավարտից հետո Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հավանաբար կփոխի թիմը: Նիլսենի խոսքերով, 23-ամյա հարձակվողի ելույթներին ուշադիր հետևում են «Կոպենհագեն»-ի տրանսֆերային գործակալները:
«Մենք շատ ուրախ ենք, որ մեր թիմի կազմում հանդես է գալիս այդպիսի բարձրակարգ հարձակվող: Սակայն Յուրան ինձ ասել է, որ ցանկություն ունի տեղափոխվել այլ թիմ, որպեսզի կարողանա ավելի բարձրացնել իր խաղամակարդակը։ Մենք անպայման պիտի Մովսիսյանին ընդառաջ գնանք, քանի որ Յուրան «Ռանդերս»-ի համար շատ օգտակար է եղել: Առայժմ կոնկրետ առաջարկություն չկա, բայց նշեմ, որ Դանիայի առաջնության առաջատարը ուշադիր հետևում է Յուրայի խաղին»,- ասել է Նիլսենը: