Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարությունը մտադիր է համալրել պաշտպանության գիծը:
Mirror-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի գործող չեմպիոնը պատրաստ է Բրազիլիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիսի տրանսֆերի դիմաց 35 մլն ֆունտ վճարել Լոնդոնի «Չելսի»-ին:
«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան տպավորված է Լուիսի խաղով և ամեն գնով ցանկանում է բրազիլացուն տեսնել իր թիմում:
«Բավարիա»-ին լուրջ մրցակցություն է սպասվում, քանի որ Լուիսի ծառայություններով հետաքրքրվում է նաև կատալոնական «Բարսելոնա»-ն:








































