Thursday, 23 05 2024
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ
Սերժ Սարգսյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու
Պաղեստինի ճանաչումը Հայաստանի համար այլևս հրամայական է
Մայիսի 26-ին՝ Հանրապետության հրապարակում ձեր բոլորիդ աչքերի լույսը կտեսնենք
19:50
ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են ՀՀ- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
19:30
Մաշհադում Իրանի նախագահ Ռայիսիի հուղարկավորությանը մասնակցում են օտարերկրյա պատվիրակություններ
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները
19:10
Մեծ Բրիտանիայում հայտնել են Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկելու մասին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
18:50
Ռուսաստանը նախատեսվածից շուտ է մեկնարկել Խարկովի գրոհը
18:40
Վրաստան-Հարավային Կորեա ուղիղ թռիչքներ են բացվել
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին

Վթարի պատճառով մահացել են վարորդի 2 երեխաները, զոքանչն ու քենին, կինն ու երրորդ երեխան ծանր վիրավորվել են

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ ավարտվել է Արտյոմ Գ.-ի գործի դատական քննությունը:

Լոռու մարզի 30-ամյա բնակիչ Արտյոմը մեղադրվում էր մահվան ելքով վթարի համար:

Վթարից առաջ Արտյոմի խնամքին երեք անչափահաս երեխաներ կային, իսկ դատավճռում ամրագրված է, որ նրա խնամքին մեկ անչափահաս երեխա կա, երկու մանկահասակ երեխաները, ինչպես նաև Արտյոմի կնոջ մայրն ու քույրը մահացել են վթարի հետևանքով:

Բոլոր չորս մահացածները հենց այն մեքենայում էին, որի ղեկին ընտանիքի հայրն էր՝ Արտյոմը: Դժվար է պատկերացնել՝ նրա կրած կորուստից հետո ի՞նչ պատիժ պիտի նշանակվեր նրան, եթե, իհարկե, դատական քննությամբ ապացուցվեր, որ հենց Արտյոմն է մեղավոր եղել ողբերգական պատահարի համար…

Արտյոմ Գ.-ին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:

2013 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 17-ն անց 30-ի սահմաններում Արտյոմ Գ.-ն իր «ՎԱԶ 21-07» մեքենայով Արագածոտնի մարզի Կարբի գյուղից ուղևորվել է դեպի Վանաձոր:

Մեքենայում էին Արտյոմի կինը, նրանց երեք մանկահասակ երեխաները՝ Արեգը, Նարեկը, Մանեն, կնոջ մայրը, կնոջ քույրը:

Ժամը 19-ի սահմաններում Արտյոմի մեքենան անցել է Քուչակ գյուղը և շուրջ 60 կմ/ժ արագությամբ մոտակա լույսերով ընթացել է դեպի Ապարան:

Ապարան քաղաք տանող ուղեմասում արդեն իսկ մեկ այլ մեքենայի բախվելուց հետո կանգնած է եղել «ԳԱԶ 53-12» մեքենա: Եվ, ըստ մեղադրանքի, հնարավորություն ունենալով այդ մեքենան տեսնելու ինչպես լույսերը միացված, այնպես էլ անջատված վիճակում, Արտյոմ Գ.-ն ժամանակին միջոցներ չի ձեռնարկել մինչև բեռնատարի հետ ընդհարումը իր մեքենան կանգնեցնելու կամ բեռնատարը շրջանցելու համար, նա թույլ է տվել ՃԵԿ-ի համապատասխան կետերի խախտումներ, ինքն իրեն զրկել է վթարը կանխելու տեխնիկական հնարավորություններից ու իր մեքենայի առջևի մասով բախվել է ճանապարհի երթևեկելի մասում կանգնած բեռնատարի հետևի ձախ մասին:

Մեղադրական եզրակացության մեջ արձանագրվել է, որ բեռնատարի վարորդ Անդրանիկ Ղ.-ի կողմից թույլ են տրվել խախտումներ՝ մեքենան շահագործվել է դրա վթարային լույսերի ազդանշանային համակարգի տեխնիկապես անսարք ու անաշխատունակ վիճակում, առաջին պատահարից հետո առնվազն 30 մետրի վրա չի տեղադրվել «Վթարային կանգառ» ճանաչման նշան կամ թարթող կարմիր լապտերիկ, սակայն, ըստ նախաքննական մարմնի՝ տեխնիկական տեսակետից այս խախտումները պատճառական կապի մեջ չեն եղել Արտյոմ Գ.-ի մեքենայի բախման հետ:

Վթարի հետևանքով Արտյոմի մեքենայի չորս ուղևորների՝ նրա կնոջ մորը, քրոջը, ինչպես նաև մանկահասակ երեխաներին՝ Արեգին ու Մանեին պատճառվել է մահ, իսկ Արտյոմի կնոջ ու երրորդ երեխայի՝ մանկահասակ Նարեկի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Ամբաստանյալ Արտյոմ Գ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ 2006 թվականից մեքենա է վարում: 2007-2012 թվականներին տաքսի է վարել: «ՎԱԶ 21-07» մեքենան գնել էր ողբերգական վթարից… 3-4 օր առաջ…

Մեքենան տեխնիկապես սարքին էր, ապակիները բոլոր կողմերից եղել են թաղանթապատ, սև գույնի, դիմապակին՝ մոտ 30-35 %, մնացած ապակիներն ավելի մուգ թափանցելիությամբ : Ինքն այդ վիճակում է մեքենան գնել…

Ամբաստանյալն ասել է, որ ինքն ունի տեսողական խնդիրներ՝ կարճատես է, կրում է ակնոց: Մեքենան վարելու ժամանակ ակնոցով է եղել: Վթարի հետևանքով ակնոցի ապակին կոտրվել է:

Դեպքի օրը Կարբի գյուղից իր ընտանիքով ուղևորվել է տուն՝ Վանաձոր:Մեքենան վարել է ինքը: Կնոջ քույրը նստած է եղել իր կողքին, կնոջ մայրը ու կինը նստած են եղել հետևի նստատեղին: Զոքանչի գրկին եղել է իր որդի Նարեկը, կնոջ գրկին՝ մյուս որդին՝ Արեգը, կնոջ ու զոքանչի մեջտեղում նստած է եղել դուստրը՝ Մանեն:

Կարբիից դուրս գալուց 30-40 րոպե հետո հասել են Քուչակ: Մինչ այդ ինքն արդեն միացրել է մեքենայի լույսերը, քանի որ մութ է եղել: Քուչակում, մինչև արագաչափին հասնելը, կանգնեցրել է մեքենան. քանի որ ցուրտ էր, ինքը փակել էր պատուհանները, դիմապակին քրտնել էր: Ինքը կանգնել ու մաքրել է դիմապակին, հինգ րոպե կանգնելուց հետո շարունակել է ճանապարհը: Ամպամած եղանակ էր, բայց անձրև չկար: Ինքը մեքենան վարում էր թույլատրելի՝ 60 կմ/ժ արագությամբ:

Քուչակից հետո ճանապարհը դեպի վերև էր ընթանում՝ «պադյոմ էր»: Շուրջ մեկ կիլոմետր անցնելուց հետո ճանապարհը ավելի հարթ է դարձել: Ու հանկարծ ինքը զգացել է, որ մեքենան առջևի մասով ինչ-որ բանի բախվեց…

Բախումից ինքն ուշաթափվել է: Երբ ուշքի է եկել, տեսել է, որ իր մեքենայի առջևի մասով ինչ-որ մեքենայի տակ է մտել: Ինքն անմիջապես ցանկացել է բացել մեքենայի դուռը, բայց չի կարողացել:

Ինչ-որ մեկը մոտեցել, կոտրել է կողքի պատուհանի ապակին: Ինքը գոռացել է՝ հետևում երեխաներն են, երեխաներին հանեք: Դրանից հետո նորից կորցրել է գիտակցությունը: Ուշքի է եկել հիվանդանոցում: Այնտեղ է իմացել, որ իր մեքենան բախվել է «ԳԱԶ 53» մեքենայի, որը կանգնած է եղել ճանապարհին:

Արտյոմը պնդել է, որ վթարին նախորդող պահին ինքն ընդհանրապես չի տեսել կանգնած մեքենա, լույս չի եղել, բեռնատարը մուգ գույնի է եղել, կեղտոտ, ոչ մի նախազգուշացնող նշան չի եղել: Եթե բեռնատարի լույսերը միացված լինեին, ապա իրենից առաջ «Նիվան» նույնպես չէր բախվի այդ բեռնատարին: Ինքն ընդհանրապես չի արգելակել, որովհետև բեռնատարը չի տեսել… Ուղևորներն էլ չեն նկատել այդ բեռնատարը, մեքենայում ոչ ոք ձայն չի հանել, չի զգուշացրել, բեռնատարը ոչ մեկին տեսանելի չի եղել: Իր ուշադրությունը շեղված չի եղել, ինքը հեռախոսով չի խոսել, շատ զգույշ է վարել մեքենան, որի մեջ իր ընտանիքն էր, իր մանկահասակ երեխաները…

Տեսանյութով էլ երևում է, որ բեռնատարի հետևի լույսերը միացված չեն եղել: Վթարից առաջ ինքը չի նկատել նաև արդեն իսկ նույն բեռնատարին բախված «Նիվան», որը կանգնած էր դիմացի ուղեմասի կողնակում:

Արտյոմի կինը հայտնել է, որ ընտանիքով Կարբի էին գնացել՝ իր քրոջ տուն՝ նրա երեխայի քթի վիրահատությունից հետո տեսակցության: Ամուսինը խմած չի եղել, նա ալկոհոլ բոլորովին չի օգտագործում… Ինքը Քուչակ գյուղից դուրս գալուց հետո այլևս ոչինչ չի հիշում… Ուշքի է եկել հիվանդանոցի ճանապարհին:

Կինը խնդրել է ամուսնու նկատմամբ մեղմ վարվել…

Նույն ճանապարհին նույն բեռնատարին Արտյոմի մեքենայից առաջ ավելի թեթև բախած «Նիվայի» վարորդը հայտնել է, որ երթևեկել է 60 կմ/ժ արագությամբ: Քուչակ գյուղից մեկ կիլոմետր անցնելուց հետո շուրջ տասը մետրի վրա հանկարծ տեսել է «ԳԱԶ 53» մեքենա՝ կանգնած վիճակում, առանց լույսերի: Ինքը զգացել է, որ մեքենաների բախումը անխուսափելի է, ղեկն ուղղել է դեպի ձախ, շրջանցել է կանգնած մեքենային, նույն պահին արգելակել է, իր մեքենայի աջ մասի «ստոյկան» կպել է բեռնատարի բեռնախցի ձախ եզրին: Հետո իր մեքենան պտտվել ու առջևի մասով կանգնել է Երևանի ուղղությամբ:

Ինքն իջել է մեքենայից, մոտեցել է բեռնատարին: Երեք երիտասարդներ կանգնած էին մեքենայի հետևի մասում՝ հողապատ տարածքում, նրանք խոսում, կարծես թե վիճում էին: Ինքն ասել է. «Արա, գոնե լույսերը միացնեիր»:

Պահանջել է, որ մեքենան տեղից չշարժեն՝ մինչև ապահովագրական ընկերությունից մարդ գա: Ինքը վնասվածք չի ստացել: Նրանց ասել է, որ բեռնատարի լույսերը միացնեն, բայց նրանք չեն միացրել, նշան չեն դրել: Ինքը զանգահարել է իր ապահովագրական ընկերություն, տեղեկացրել է վթարի մասին, հետո բեռնատարի տղաների հետ կանգնել է բեռնատարի կողքին ու զրուցել է՝ սպասելով ապահովագրական ընկերության աշխատակցի գալուն:

Ինքը մեջքով է կանգնած եղել դեպի Քուչակ գյուղը, շուրջ տասնհինգ րոպե անց լսել է մեքենայի հարվածի ուժեղ ձայն: Մինչ այդ արգելակման ձայն չի լսել: Հարվածի ձայնից շրջվել ու տեսել է  սպիտակ մեքենա, որը հետևից մտել էր բեռնատարի տակ: Իրենք վազելով մոտեցել են, փորձել են օգնել վթարի ենթարկվածներին… «ՎԱԶ-2107»-ը հանել են բեռնատարի տակից, ժողովուրդ է հավաքվել, վարորդը գիտակցություն է ունեցել, գոռացել է. «Վախ, էրեխեքս»: Մոտ կես ժամվա ընթացքում եկել են շտապօգնության մեքենան, ԱԻՆ աշխատակիցները: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց…

Բեռնատարի մեջ ճակնդեղ էր բարձված: Շենավան գյուղից բեռնատարով գնում էին Կայք գյուղ՝ ճակնդեղը վաճառելու…

Բեռնատարը վարել է Անդրանիկ Ղ.-ն, մեքենան պատկանել է նրա հորը:

Անդրանիկը հայտնել է, թե բեռնատարը վարել է 20-30 կմ/ժ արագությամբ: Մեքենայի լույսերը նորմալ վիճակում են եղել: Ջրամբարի խաչմերուկում նկատել է, որ մեքենան նորմալ չի քշվում, կանգնել, տեսել է, որ «սվեչի պրովուլկեն թռած էր», սարքել է ու դանդաղ ընթացքով շարժվել է առաջ:

Քուչակում չի կանգնել: Անցել է, շարժվել Ապարանի ուղղությամբ: Հանկարծ մեքենայի հետևի կողմից արգելակման ուժեղ ձայն է լսել, նույն պահին մեքենայի հետևից հարվածել է մի «Նիվա», որը իրեն վազանց է կատարել, պտտվել ու կանգնել է հանդիպակաց ուղեմասի կողնակի հատվածում: «Նիվայի» լույսերը միացված էին:

Բախումից հետո ինքն իր բեռնատարը կանգնեցրել է ճանապարհի երթևեկելի գոտու ձախ մասում: Ինքն ու երկու ուղևորները իջել են, որ տեսնեն՝ ինչ է եղել:

«Նիվայի» վարորդը մոտեցել ու հարցրել է, թե ինչու են առանց լույսերը միացնելու կանգնել, բայց ինքն ասել է, թե լույսերն անջատված չէին, մեքենան էլ ընթացքի մեջ էր: Արդեն մութ էր, հնարավոր չէր առանց լույսերի երթևեկել:

«Նիվայի» հետ բախումից հետո տեխնիկական անսարքություն չի առաջացել: Ինքը հնարավորություն ունեցել է մեքենան դուրս բերել երթևեկելի գոտուց, բայց «Նիվայի» վարորդը վիճել է իրենց հետ, չի թողել տեղաշարժվել, պահանջել է, որ սպասեն ապահովագրական ընկերության աշխատակցին: Իրենք քննարկել են մեղավոր հարցը: Ինքը գնացել է, որ մեքենայից հեռախոսը վերցնի, զանգի իրենց ապահովագրական ընկերություն, բացել է մեքենայի դուռը, ոտքը դրել է մեքենայի «պատմոշկի» վրա, այդ պահին բեռնատարի հետևին հարվածել է մեկ ուրիշ մեքենա: Ինքը հարվածի ուժից ընկել է իրենց մեքենայի սրահի նստատեղին…

Ինքը տեսնելով վթարված մեքենայում եղած երեխաներին, այդ տեսարանին չի դիմացել, կանգնել է մի քիչ հեռվում: Տեսել է, որ տարիքով մի կնոջ հանել ու պառկեցրել են գետնին, հասկացել է, որ նա մահացած է…

Անդրանիկն ասել է, թե իր մեքենայի «պատֆառները» միացված են եղել, բայց վթարային լուսարձակները չի միացրել, չի տեղադրել նախազգուշացնող նշաններ, քանի որ շտապել է…

Քննիչը որոշում է կայացրել նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին…

Այս գործով մի քանի ավտոտեխնիկական փորձաքննություն է նշանակվել, տրվել են իրարամերժ եզրակացություններ, կատարվել են վիճելի փորձարարություններ…

Ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է. «Նախաքննական մարմինը մեղադրական եզրակացության մեջ ամբաստանյալ Արտյոմ Գ.-ի մեղքը հիմնավորող այնպիսի ապացույցներ է դրել, որոնք բացարձակապես չեն հաստատում Արտյոմ Գ.-ին առաջադրված մեղադրանքը»:

Դատարանը եզրակացրել է, որ «սույն գործով չի հաստատվել անձի մեղքը ոչ միայն հետևանքի նկատմամբ, այլև կանոնների խախտման նկատմամբ»:

Դատարանը ճանաչել ու հռչակել է Արտյոմ Գ.-ի անմեղությունը՝ ապացույցների անբավարարության հիմքով:

Արձանագրվել է. «Դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործը վերադարձնել դատախազին՝ լուծելու նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում