Կիսապաշտպան Անդրեա Պիրլոն և պաշտպան Անդրեա Բարցալին չեն խաղա Ուրուգվայի հավաքականի դեմ հունիսի 30-ին կայանալիք Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության երրորդ տեղի համար հանդիպմանը: Այդ մասին է հայտնում La Gazzetta dello Sport-ը։
Իտալիայի հավաքականի մարզչական շտաբը որոշել է հանգիստ տալ Պիրլոյին, իսկ Բարցալին վնասվածք ունի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ վնասվածքների պատճառով Իտալիայի ազգային թիմը լքեցին հարձակվող Մարիո Բալոտելին և պաշտպան Իգնասիո Աբատեն։
Մկանային խնդիրներ ունեն նաև Կլաուդիո Մարկիզիոն, Ջորջո Կյելինին և Դանիելե դե Ռոսին:








































