Լոնդոնի «Արսենալ»-ի ղեկավարությունը պատրաստվում է հզորացնել իր թիմի կազմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Еxpress-ի տեղեկացմամբ՝ «Զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատրաստվում է թիմ հրավրրել «Լիոն»-ի կիսապաշտպան Կլեմենտ Գրենյեին և «Տուլուզ»-ի պաշտպան Սերժ Օրյեին:
Վերջինս լուսանկարվել է «Արսենալ»-ի մարզաշապիկով և լուսանկարը տեղադրել է Twitter սոցիալական ցանցի իր էջում՝ այդպիսով ակնարկելով, որ պատրաստ է տեղափոխվել լոնդոնյան ակումբ:








































