Radio Marca-ն տեղեկացնում է, որ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կողմնորոշվել է Իտալիայի ընտրանու դեմ առաջիկա մրցավեճում մեկնարկային կազմի հարցում:
Իսպանացիների մեկնարկային կազմը հետևյալն է՝ Կասիլյաս, Արբելոա, Պիկե, Ռամոս, Ալբա, Բուսկետս, Չավի, Ինյեստա, Ֆաբրեգաս, Պեդրո, Տորես:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը դուրս է եկել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչ:








































