Մադրիդի «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի երաշխավորում, որ Իկեր Կասիլյասը տեղ կգտնի «արքայական ակումբ»-ի հիմնական կազմում:
Ժոզե Մոուրինյոյի օրոք Կասիլյասը ստիպված էր նստել պահեստայինների նստարանին: Պատճառը` պորտուգալացի մասնագետի հետ վիճաբանությունն էր: «Արքայական ակումբ»-ի ներկայիս գլխավոր մարզիչն ընդունում է, որ Իկերը հիանալի դարպասապահ է, սակայն չի երաշխավորում, որ նա տեղ կգտնի թիմի հիմնական կազմում:
«Կասիլյասը մեծագույն ֆուտբոլիստ է, գերազանց դարպասապահ: Նա բազմաթիվ տիտղոսներ է նվաճել: Եթե Իկերն արժանի լինի տեղ զբաղեցնել «Ռեալ»-ի հիմնական կազմում, ապա կխաղա: Այդպիսին են ֆուտբոլի կանոնները»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն:









































