Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի ընտրանու հետ: Հանդիպումը տեղի կունենա 2011թ. օգոստոսի 10-ին Կաունաս քաղաքում:
Լիտվայի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում զբաղեցնում է 46-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ այս թիմերն արդեն մեկ անգամ հանդիպել են Կաունասում: 2000 թվականի հունիսին կայացած խաղում Հայաստանի ընտրանին առվելության էր հասել 2:1 հաշվով: