«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի ծառայություններով:
Corriere dello Sport-ի տեղեկությունների համաձայն` «կարմիր սատանաներ»-ը պատրաստ են 100 մլն եվրո վճարել իտալացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, իսկ Վերատիին տարեկան 8.5 մլն եվրո աշխատավարձ:
ՊՍԺ-ի հետ 23-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2020 թվականը: Հիշեցնենք, որ մայիսին Վերատին վիրահատության է ենթարկվել, ինչի պատճառով չի մասնակցում Եվրոպայի առաջնությանը:









































