Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին ուրախ է, որ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչում, ամենայն հավանականությամբ, խաղալու է Իսպանիայի ընտրանու դեմ:
«Իսպանացիների դեմ խաղին սպասել եմ մեկ տարի շարունակ: Վրեժը ճաշատեսակ է, որը պետք է մատուցել սառը վիճակում»,- հայտարարել է Բալոտելին:
Հիշեցնենք, որ «Եվրո-2012»-ի եզրափակիչում կայացած Իտալիա – Իսպանիա խաղն ավարտվել էր 4:0 հաշվով:
Կոնֆեդերացիաների գավաթի 2013թ. խաղարկության կիսաեզրափակիչում Իտալիայի հավաքականի մասնակցությամբ խաղը կկայանա հունիսի 27-ին:










































