Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հերթական անգամ գովեստի խոսքեր է հղել կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի հասցեին:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գործող չեմպիոնը Բրազիլիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերի դիմաց վճարել է 57 մլն եվրո, և Նեյմարը 2013/14թթ մրցաշրջանից հանդես է գալու «Բարսելոնա»-ում:
«Նեյմարն արժանի է գումարին, որը վճարել է «Բարսելոնա»-ն»,- հայտարարել է Սկոլարին:
Հիշեցնենք, որ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում Բրազիլիա – Իտալիա խաղն ավարտվեց 4:2 հաշվով, իսկ Նեյմարը հիանալի գոլ խփեց տուգանային հարվածով:






































