«Վիտես»-ի կիսապաշտպան Արշակ Կորյանը նոր պայմանագիր է ստորագրել իր ներկայիս ակումբի հետ: Այն մինչև 2017 թվականի հուլիսը ժամկետ ունի: Այդ մասին հայտնում է հոլանդական ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ առաջիկա մրցաշրջանում Կորյանը «Վիտես»-ի գլխավոր թիմում իրեն դրսևորելու հնարավորություն կստանա:
Նախորդ մրցաշրջանում Կորյանը մասնակցել է 12 խաղի՝ դառնալով 6 գոլի և գոլային 1 փոխանցման հեղինակ:









































