Անգլիական «Տոտենհեմ»-ը համաձայնության է եկել «Կորինտիանս»-ի հետ թիմի կիսապաշտպան Պաուլինյոյի տեղափոխության հարցում: Այդ մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
Տրանսֆերային գործարքի արժեքը կկազմի 15 մլն ֆունտ: Չնայած հայտարավում էր, որ այն կարող է կազմել 17 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ 24-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրվում էր նաև Մադրիդի «Ռեալ»-ը:







































