Հունիսի 13-15-ը Ուկրաինայի Մարիոպոլ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարին, որին մասնակցել են 15 երկրների մարզիկներ, հաջող են հանդես եկել Հայաստանը ներկայացնող ըմբիշները:
55 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոման Ամոյանը գրավել է առաջին հորիզոնականը, 66 կգ քաշային կարգում հանդես եկող Գևորգ Սահակյանը եղել է երկրորդը, իսկ 74 և 96կգ քաշային կարգերում հանդես եկող Ռաֆիկ Մանուկյանը և Սարգիս Տոնոյանը զբաղեցրել են երրորդ հորիզոնականը: Մեր հավաքական թիմի գլխավոր մարզիչը Լևոն Ջուլֆալակյանն էր:
Մրցաշարին չեն մասնակցել Արթուր Ալեքսանյանը և Արսեն Ջուլֆալակյանը:








































