Կոլումբիայի առաջնության 19-րդ տուրում «Բուկարամանգա»-ն 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Լա Էկիդադ»-ի նկատմամբ:
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել ուրուգվայահայ հարձակվող Մաուրո Գևգեոզյանը՝ մրցակցի դարպասը գրավելով 6-րդ և 69-րդ րոպեներին: Ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Գևգեոզյանը փոխարինվել է:
Ընթացիկ մրցաշրջանում Մաուրո Գևգեոզյանը մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ: Նա աչքի է ընկել նաև կոպիտ խաղով՝ 12 խաղում ստանալով 4 դեղին և 1 կարմիր քարտ:
19-րդ տուրից հետո «Բուկարամանգա»-ն 22 միավորով 13-րդն է: