Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը:
«Չեմ ցանկանում այլ ակումբ տեղափոխվել: Կարող եմ վստահեցնել, որ մնալու եմ «Յուվենթուս»-ում: Անցած մրցաշրջանը շատ հաջող էր ինձ համար, այդ իսկ պատճառով ակումբային գրանցումս փոխելու իմաստ չեմ տեսնում»,- Պոգբայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Ա Սերիայի 2012/13թթ մրցաշրջանում Պոգբան անցկացրել է 27 խաղ ու խփել 5 գոլ:








































