Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ունի բոլոր անհրաժեշտ որակներն ակումբը գլխավորելու համար:
53-ամյա իտալացին համարվում է Ժոզե Մոուրինյոյին փոխարինողի հիմնական հավակնորդը: Անչելոտին արդեն հայտարարել է, որ ցանկանում է գլխավորել «Ռեալ»-ը, չնայած, որ դեռևս մեկ տարվա գործող պայմանագիր ունի ֆրանսիական ակումբի հետ:
«Անչելոտին ունի բոլոր անհրաժեշտ որակները «Ռեալ»-ը գլխավորելու համար: Նա մեծ մարզիչ է, իսկ ես ավելի վաղ ևս մտածել եմ նրան «Ռեալ» հրավիրելու մասին:
Հիմա նա աշխատում է ՊՍԺ-ում, որի ղեկավարության հետ մենք լավ հարաբերություններ ունենք: Կշարունակենք հետևել իրադարձությունների զարգացմանը»,- Antena-ն մեջբերում է Պերեսի խոսքերը:








































