Visa Europe-ը եվրոպական 19 երկրներում գործարկել է նոր գովազդային արշավ: Flow Faster («Արագ շարժվիր») գովազդային արշավի հեղինակը Saatchi & Saatchi London ընկերությունն է, որը կենտրոնացած է ինովացիոն բրենդների վրա ու հանդիսականին ծանոթացնում է վճարային ոլորտում նոր ծառայությունների հետ՝ ընդգծելով դրանց հարմարավետությունն ու անվտանգությունը:
Բացի արտաքին ու օնլայն-գովազդից՝ Visa-ն թողարկել է դրական տեսահոլովակ՝ հոգով երիտասարդ պապիկի մասնակցությամբ:
Ընկերությունը Visa-ի քարտապանների ուշադրությունը հրավիրում է վճարման նոր եղանակների վրա՝ առանց շփման ու բջջային կապի, որոնք գնումների վճարման համակարգը կդարձնեն առավել արագ ու հարմար:









































