«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի կարծիքով` ֆուտբոլիստներից որևէ մեկը չի ցանկանում լքել թիմը: Մասնագետը նշել է, որ այս կամ այն ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքի մասին որոշում կընդունի ակումբի ղեկավարությունը:
«Կարծում եմ` որևէ մեկը չի ցանկանում լքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Բայց եթե որևէ այլ ակումբ շահավետ առաջարկ անի, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը կդիտարկի այն:
Ամեն ինչ կախված է փողից: Ակումբի ղեկավարները կորոշեն, արդյոք արժե, որ այս կամ այն ֆուտբոլիստը հեռանա»,- Goal-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը:








































